Ալեն Սիմոնյանը բացահայտում է իշխանության սցենարը Ամուլսարի հարցում
ՔՊ գրասենյակում կայացած փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը նշեց, որ «Իմ քայլը» խմբակցության հետ հանդիպմանը քննարկվել է Ամուլսարի հարցը, լսվել են կարծիքները, ներկայացվել է առկա իրավիճակը:
Հարցին, թե քննարկվել է հարցը, որ «Իմ քայլը» խմբակցությունում կան պատգամավորներ, որ դեմ են Ամուլսարի շահագործմանը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Հանրության մեջ էլ կան մազմաթիվ մարդիկ որ դեմ են, եւ կան բազմաթիվ մարդիկ, որ կողմ են: Այս քննարկումները հենց նրա համար են, որ մենք մարդկանց, մեր գործընկերներին լսենք եւ ճիշտ որոշում կայացնենք Հայաստանի համար:
Նախորդ անգամ ասում էիք, որ Գագիկ Խաչատրյանի ձերբակալությունն արվել է Ամուլսարի թեման փակելու համար: Ես ասացի, որ մեզ մոտ նման գործելաոճ չկա: Հիմա էլ սա աշխատանքային քննարկում է, որ պարզաբանենք, թե որ որոշումն է ամենաճիշտը: Չի բացառվում, որ հանքն ընդհանրապես չշահագործվի, եւ չի բացառվում, որ հանքը սկսի շահագործվել»,-ասաց նա՝ հավելելով, որ սա կարող է ձգվել այնքան, մինչեւ վստահ լինեն, որ ճիշտ որոշում են կայացնում: