20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղարը հերքում է

Պարզաբանում այսօր շահարկվող հերթական ստերից մեկի վերաբերյալ, թե իբր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի հետ կապված քննարկմանը նախարարն ասել է.

«50 հոգի եղել են հաշմանդամ, և 50 հոգին էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու եք այդքան փող ծախսել»:  Արսեն Թորոսյանը նման բան չի ասել, դա բացարձակ սուտ է։ Նախարարը մի քանի անգամ այցելել է վերոգրյալ կենտրոն, սակայն հիվանդների բուժման արդյունավետության կամ նպատակահարմության մասին խոսք ընդհանրապես չի եղել։ Ավելին, նախարարն իր պաշտոնավարման առաջին ամիսներին կենտրոնին առաջարկել է 20 միլիոն դրամի չափով պետական պատվերի պայմանագիր և մերժում է ստացել։

Առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյան

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ