Հանրահավաքը կրկին հետաձգվում է. հիմա էլ աշուն
Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական նիստը, որ տևեց չորս ժամ: Նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՛՛Ժառանգություն՛՛ խմբակցության նախագահ Ռուբիկ Հակոբյանը: Նա նշեց, որ իրենք համաձայնության են եկել ու միասնական հայտարարություն են կազմել, որ բաղկացած է 12 կետից: Հայտարարության տեքստը, Հակոբյանի խոսքով, հիմնականում պատրաստ է, մի քանի ճշտումներ պետք է արվեն, և առաջիկա քառօրյայի ժամանակ չորս խմբակցությունների առաջնորդները հանդես կգան համատեղ մամլո ասուլիսով ու կներկայացնեն իրենց պահանջները:
՛՛12 կետերով հրատապ ու առաջնահերթ պահանջներ ենք ներկայացնելու իշխաություններին: Առանձին դրույթներ կան, որ վերաբերելու են Կառավարությանը, կան կետեր, որ վերաբերելու են ամբողջ իշխանությանը՛՛,-նշեց նա: Պահանջներից կետերից մեկը միայն նա ներկայացրեց, դա հարյուր տոկոս համամասնական ընտրակարգին անցնելն է:
Հարցին՝ կան արտաքին քաղաքակն պահանջներ այդ հայտարարության մեջ, Հակոբյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ իրենց պահանջները հիմնականում ներքաղաքական իրավիճակին են վերաբերում: Դիտարկմանը, թե կարելի է ենթադրել, որ քառյակը գոհ է իշխանության արտաքին քաղաքականությունից, Հակոբյանն արձագանքեց. ՛՛Չեմ կարծում, որ նման ենթադրություններ կարելի է անել՛՛: Նա հավելեց, որ չորս խմբակցությունների ներկայացուցիչներն էլ այս մասին արդեն խոսել են, ներկայացրել իրենս տեսակետները:
Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, որ քառյակի համատեղ հանրահավաքը լինելու է աշնանը: ՛՛Մենք ունենք որոշակի պահանջներ, որոնք օրենսդրական փոփոխություննորով են պայմանավորված, ու տրամաբանական է, որոշակի ժամկետ է պետք այս պահանջները կատարելու համար՛՛,-ասաց նա:
Հարցին՝ այս պահանջները իշխանափոխությանն են ուղղված, նա պատասխանեց, որ այս պահանջները միտված են պետության մեջ իրավիճակ փոխելուն: