16 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

“Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է

Հիմք ընդունելով քաղաքական համակարգի հետագա կատարելագործումը, կարեւորելով երկրում ընտրական համակարգի զարգացման հրամայականը՝ “Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարում է, որ սկսում է ընտրական բարեփոխումների շուրջ միասնական քաղաքական օրակարգ ձեւավորելու նպատակով կոնսուլտացիաներ խորհրդարանական եւ արտախորհրդարանական քաղաքական ուժերի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ներգրավելով նաեւ շահագրգիռ տեղական եւ միջազգային կազմակերպություններին՝ նպատակ հետապնդելով ապահովել միջազգային չափորոշիչներին համապատասխան ընտրական բարեփոխումներ:

100 տոկոս համամասնական համակարգին անցումը եւ ԵԱՀԿ/ԺՄԻԳ եզրակացությունները վերջին ընտրական գործընթացների վերաբերյալ օրախնդիր են դարձնում մշակել այնպիսի փաստաթուղթ, որն ընդունելի կլինի հասարակական- քաղաքական դաշտի հիմնական դերակատարների համար, ինչպես նաեւ կապահովի ազատ, մրցակցային, թափանցիկ ընտրությունների անցկացում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ