08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Մինսկում հանդիպել են Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւը

Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի երկկողմ հանդիպումը:

Հայաստանի եւ Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները բարձր են գնահատել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների ներկայիս մակարդակը եւ քննարկել երկու դաշնակից երկրների գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարեւորել են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, հումանիտար եւ այլ բնագավառներում համատեղ նախանշված ծրագրերի հաջող իրականացումը եւ նոր նախագծերի մշակման ուղղությամբ աշխատանքների շարունակականության ապահովումը: 

Հովիկ Աբրահամյանը եւ Դմիտրի Մեդվեդեւն անդրադարձել են նաեւ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին եւ իրականացվող աշխատանքներին: ՀՀ եւ ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը: 

ՌԴ կառավարության ղեկավարի հետ հանդիպումով ավարտվել է ՀՀ կառավարության ղեկավարի աշխատանքային այցը Բելառուսի Հանրապետություն:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ