29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Արցախը Հայաստան է և վե՜րջ․ Փաշինյանը ներկայացրեց համազգային օրակարգը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում նշեց․

«Խոսվում է այն մասին, թե 2018-ին տեղի ունեցած հեղափոխությունը նոր իրողություններ է հաստատել ՀՀ-ում: Խոսվում է այն մասին, որ այս նոր իրողություններն իրենց ուղղակի ազդեցությունը պետք է ունենան Սփյուռքի և Արցախի կյանքի վրա: Այսօր քննարկվում է, թե ինչպիսին պետք է լինի այդ ազդեցությունը: Դրա համար նախ պետք է գնահատել հեղափոխության էությունը»։

«Ժողովրդական հեղափոխության «ժողովրդական» բառն ընդգծում է ժողովրդին, որը հանդես եկավ որպես հեղափոխության շահառու: Որ ժողովրդի մասին է խոսքը, արդյո՞ք խոսքը միայն Հայաստանի ժողովրդի մասին է: Այս հարցի պատասխանը տալիս է ՀՀ սահմանադրության նախաբանը։

«Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները, համազգային նպատակները, իրականացրած ինքնիշխան պետության վերականգնման իր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, նվիրված Հայրենիքի հզորացմանն ու բարգավաճմանը, ապահովելու համար սերունդների ազատությունն ընդհանուր բարեկեցությունը, քաղաքացիական համերաշխությունը՝ հավաստելով հավատարմությունը համամարդկային արժեքներին, ընդունում է ՀՀ սահմանադրությունը»,- մեջբերեց վարչապետը՝ նշելով, որ Սահմանադրության նախաբանով արձանագրվում է, թե ով է ՀՀ-ի հիմնադիրը, ավելի արտահայտիչ՝ սեփականատերը: Ըստ նրա ՝ արձանագրումը միանշանակ է՝ հայ ժողովուրդն է իրավատերը, իր ճակատագրի որոշողն ու պատասխանատուն: Սա մի գիտակցություն է, որը նստած է յուրաքանչյուր հայի մեջ:

«2018 թվականի հեղափոխությունը նաև դրա ապացույցն է: Զարգացումները չսահամանափակվեցին միայն Հայաստանով: Հեռավոր քաղաքներում ապրող հայերը հրապարակային միջոցառումներով, սոցիալական ցանցերում ակցիաներով ունեցած իրեն ներդրումը: Շատերը եկան Հայաստան և իրենց համայնքների ներկայությունն ապահովեցին Երևանում: Իսկ ինչպիսի՞ դեր է ունեցել Արցախը: Հազարավոր արցախցիներ, ուսանողներ, քաղաքական գործիչներ ակտիվորեն ներգրավված են եղել հեղափոխության գործընթացներին: Բավական է ասել, որ ամենաակատիվ դեմքերից մեկը Ազգային անվտանգության խորհրդի ներկայիս քարտուղարը, ով հաշվառված էր Արցախում, մասնակցել է որպես Արցախի հպարտ քաղաքացի»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը նշեց՝ այն, որ հեղափոխության օրերին արցախցին կարողացավ ամուր կայունություն ապահովել առաջնագծում, աննկարագրելի զորություն և վստահություն տվեց Հայաստանին հեղափոխությանը: Առաջնագծում ցանկացած սադրանք կարող էր գլխիվայր շրջել գործողությունների տրամաբանությունը և բերել անկանխատեսելի հետևանքների: Վարչապետն ընդգծեց, որ եթե հեղափոխությունից առաջ և հետո Հայաստանն է կանգնած Արցախի թիկունքին, ապա 2018 թվականի հեղափոխության ժամանակ Արցախը կանգնեց Հայաստանի ու հեղափոխության թիկունքին՝ մեծ ուժ տալով այդ գործընթացին: Դա չափազանց բարձր գնահատանքի արժանի իրողություն է:

«Այս ամենն ասում եմ ոչ ամենևին պատմական էքսկուրսի համար: Երբ ասվում է ժողովրդական հեղափոխություն պետք է հասկանալ համահայկական հեղափոխություն: Իր հերթին համահայկական հեղափոխություն նշանակում է, որ հեղափոխությունը տեղի է ունեցել համայն հայության շրջանում, համայն հայության մեջ: Սա էլ իր հերթին նշանակում է, որ հեղափոխության արժեքները համահայկական են: Հեղափոխությունը տեղի ունեցել, սակայն չի ավարտվել, որովհետև արժեքների ամրագրումը տևական պրոցես է, որը պետք է շարունակվի Հայաստանում, Արցախում, Սփյուռքում»,-հավելեց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց մինչև2050 թվականը զարգացման ռազմավարական  նպատակները։ Ինչպես տեղեկացնում է«Արմենպրես»-ը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում իր ելույթում ՀՀ վարչապետը նշեց, որ պատեհ է համարում համազգային քննարկմանը ներկայացնել ռազմավարական նպատակադրումների աշխատանքային տարբերակը, խնդիրներ, որոնք Հայաստանի Հանրապետությունը պետք է կարողանա լուծել մինչև 2050 թվականը։

«Ըստ այդմ, մինչև 2050 թվականը պետք է կարողանանք լուծել հետևյալ խնդիրները․ Հայաստանի բնակչությունը հասցնել առնվազն 5 միլիոն մարդու, ստեղծել 1 միլիոն 500 հազար աշխատատեղ, լուծել 2,5 միլիոն մարդու զբաղվածության հարց և վերացնել աղքատությունը, Հայաստանը դարձնել արդյունաբերական երկիր, տասնհինգապատկել Հայաստանի համախառն ներքին արդյունքը, ունենալ 10 միլիարդ դոլար արժեքը գերազանցող առնվազն 5 հայկական տեխնոլոգիական ընկերություն և 10 հազար աշխատող ստարտափ, յոթապատկել միջին աշխատավարձը, բանակի մարտունակության ցուցանիշով զբաղեցնել աշխարհի առաջատար երկրների առնվազն առաջին քսանյակում, ունենալ աշխարհի տասը ամենաարդյունավետ հետախուզական ծառայություններից մեկը, ապահովել առողջապահական ծառայությունների  100 տոկոսանոց հասանելիություն և առողջապահության ֆինանսավորումը քսանապատկել, կրթությունը դարձնել ազգային ապրելակերպ, կրթության և գիտության ֆինանսավորումը քսանապատկել, Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը հասցնել 15 միլիոնի, Հայաստանի ֆուտբոլի հավաքականը դարձնել Եվրոպայի և/կամ աշխարհի առաջնության մեդալակիր, նվաճել 25 օլիմպիական ոսկե մեդալ և շախմատի աշխարհի անհատական չեմպիոնը»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի խոսքով՝ շատերը կհարցնեն, իսկ ինչո՞ւ Արցախի մասին ոչինչ ասված չէ․ «Պատասխանը շատ պարզ է,  որովհետև Արցախը Հայաստան է և վե՜րջ»։

Նա նաև նշեց, որ համահայկական հեղափոխության արդյունքը պետք է լինի այն, որ մեր իրականության մեջ երկար տարիներ գերիշխած հատվածականությունը պետք է փոխարինվի համահայկականությամբ։

«Սա առաջին հերթին նշանակում է, որ մենք պետք է հրաժարվենք այն մտածելակերպից, երբ իրար բաժանում ենք ղարաբաղցիների, իջևանցիների, գյումրեցիների, սփյուռքահայերի։ Սա ամենևին չի նշանակում, թե մենք պետք է հրաժարվենք մեր ծննդավայրից, նրա նկատմամբ մեր ունեցած զգացմունքներից։ Սա ընդամենը նշանակում է, որ մեզնից յուրաքանչյուրի համար մեր ծագումը պետք է լինի մեզ համայն հայության մաս դարձնող, և ոչ թե նրանից անջատող, նրանից առանձնացնող գործոն», – հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց՝ համահայկականության կարևոր դրսևորումներից մեկը պետք է լինի ուժերի մեկտեղումն ընդհանուր նպատակների իրագործման համար, իսկ այդ ընդհանուր նպատակը պետք է լինի միայն ու միայն Հայաստանի և Արցախի զարգացումը։

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ