23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա կատարյալ ձախողում է. փաստաբանը՝ մարտի 1-ի գորով մեղադրյալին ազատ արձակելու մասին

Մարտի 1-ի գործի շրջանակներում այսպիսի մեղադրանքի պայմաններում այսպիսի որոշում կայացնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրեական հետապնդումը չունի հեռանկար, իսկ առաջադրված մեղադրանքն էլ փաստացի տապալված է: Այս գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանին ազատ արձակելու որոշումն այսպես է մեկնաբանել փաստաբան Նորայր Նորիկյանը:

Փաստաբանը մասնավորապես գրել է.

Վարույթն իրականացնող մարմինը ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու վերաբերյալ համապատասխան միջնորդություն չի ներկայացրել դատարան:

Մարտի 1-ի գործի շրջանակներում այսպիսի մեղադրանքի պայմաններում այսպիսի որոշում կայացնելը հնարավոր է միայն մի դեպքում, եթե քրեական հետապնդումը չունի հեռանկար, իսկ առաջադրված մեղադրանքն էլ փաստացի տապալված է:

Սա կատարյալ ձախողում է: Ուղղակի ապշել կարելի է: 
Դուք շարունակե՛ք նույն տեմպով՝ չլսելով ու չհանդուրժելով որևէ այլ տեսակետ ու կարծիք, այն դեպքում, երբ այս քրեական գործի հարուցման պահից Ձեզ հրապարակավ բազմիցս զգուշացվել է մարտի 1-ի գործով որևէ բացթողում թույլ տալու բացառման մասին:

Ուրիշների ձախողումներից հեշտ է խոսել: 
ժողովուրդն էլ Ձեզ մանդատ է տվել պատասխանատվության ենթարկել այդ ձախողողներին, ոչ թե օրը մի քանի անգամ միայն խոսել այդ մասին:
Իսկ ո՞վ պետք է պատասխան տա այս ձախողումների համար»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ