22 Փետրվարի, Կիրակի, 2026
KFC

Որքա՞ն գումար է ծախսվել «ռուսական հետքի» հետաքննության վրա

ԱՄՆ-ում հատուկ դատախազի գրասենյակը տվյալներ է հրապարակել այն մասին, թե որքան գումար են ծախսել «ռուսական միջամտության» հետաքննության վրա, որն անց էր կացնում հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերը։ Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով գերատեսչության կայքին։

Խոսքը վերաբերում է 31․6 միլիոն դոլարին, որոնք ծախսվել են 2017թ․ մայիսից 2019թ․ մայիսն ընկած  ժամանակահատվածում։ Այդ գումարը ստացվել է աշխատավարձերի և նպաստներից (9.7 միլիոն դոլար), աշխատակիցների գործուղումների ծախսերից (1.6 միլիոն դոլար), կոմունալ ծախսերից,  տարածքների վարձակալումներից և կապերից (3.1 միլիոն դոլար) և պայմանագրային ծառայություններից (980 հազար դոլար)։

Հիշեցնենք, որ երկու տարի շարունակ քննում էր ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի Դաշնության ներգրավվածության հարցով գործը քննող ԱՄՆ հատուկ դատախազը՝ Ռոբերտ Մյուլլերը, հեռացավ պաշտոնից՝ ռուսական հետք չհայտնաբերերելով։

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ