Սա լուրջ ապտակ է ԱՄՆ-ի կողմից
Փաշինյանի «դուխով» արտաքին քաղաքականության հետևանքները
Ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարացնել Արցախին տրվող ֆինանսական օգնությունը, այդ մասին մտահոգությամբ տեղեկացրել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը: Թերևս, ԱՄՆ միակ պետությունն էր, որը ֆինանսական օգնություն էր տրամադրում Արցախին:
Տևական ժամանակ էր՝ իշխանամերձ շրջանակները ու մամուլը անդադար խոսում էին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի, ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ԱՄՆ-ում գրանցած աննախադեպ հաջողությունների մասին: Երևի սա ի նկատի ունեին, որ ասում էին աննախադեպ հաջողություններ։ Սա մեր պետության ու մասնավորապես՝ Արցախի համար շատ լուրջ ապտակ էր ԱՄՆ-ի կողմից: Ստացվում է, որ այս մեկ տարվա ընթացքում արտաքին ֆրոնտում բացի ձախողումներից, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ոչ մի բանով աչքի չի ընկել:
Աղվան Պողոսյան
քաղաքագետ