10 Մայիսի, Saturday, 2025
KFC

Երեկ, այսօր եւ վաղը ճշմարտությունը մեկն է. Շարմազանովը հիշեցնում է /տեսանյութ/

Մտքով կույր տարրերի համար, որոնք տեսնում ու լսում են այն, ինչ իրենց նպատակահարմար է, կրկնում եմ՝ Ստամբուլյան կոնվենցիան սպառնալիք է՝ ուղղված հայ ժողովրդի ազգային-հոգեւոր արժեհամակարգի հարատեւությանը :

Երեկ, այսօր եւ վաղը ճշմարտությունը մեկն է՝ ընտանիքը՝ կնոջ եւ տղամարդու միությունը, աստվածադիր արժեք է, որը իրավիճակների, իշխանությունների փոփոխությամբ չի կարող խախտվել:

Ինձ համար ` այն ժամանակ որպես բարձրաստիճան պաշտոնյա, ներկայումս ՀՀ շարքային քաղաքացի, այս արժեքները անկախ քաղաքական եւ կուսակցական պատկանելությունից երբեւէ չեն փոփոխվել եւ չեն փոփոխվելու:

«Ով աչք ունի,թող տեսնի, ով ականջ ունի,թող լսի»:

Այս մասին իր ֆեյսբուքյան հանրագրում նշել է ԱԺ նախկին փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, տեքստին կցելով 2017թ. իր հարցազրույցը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ