23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Նիկոլ Փաշինյան, ես քեզ երբեք չեմ հավատացել, երբեք, ոչ լրագրող աշխատածդ տարիներին, ոչ պատգամավորական». Մարգարիտ Եսայան

ԱԺ ՀՀԿ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Փաշինյան Նիկոլը արդեն վատ լրագրող է: Խոսքի որակը ընկել է, շատ պարզունակ է դարձել, անգամ հերքումը չի կարողանում գրագետ եւ առանց լարվածության ձեւակերպել, մի տեսակ մոռացկոտ է դարձել, երեւի չի հիշում, որ ինքը երկրի վարչապետ է դարձել նույն այն ժողովրդի օգնությամբ, որին այսօր արհամարհանքով է անդրադառնում, մոռացել է նաեւ, որ, ուղղաթիռը սովորական փոխադրամիջոց չէ, եթե այդպես է, թող երթուղային գծերը հանի եւ ներքաղաքային ու միջքաղաքային փոխադրամիջոց դարձնի ուղղաթիռները։

Մոռացել է նաեւ, որ իր մամուլի խոսնակը միշտ չէ, որ պատասխանում է լրագրողների զանգերին, ավելի հաճախ՝ խուսափում է, մոռացել է նաեւ, որ ոչ թե մարդկանց տասնյակ տարիներ խաբել ու թալանել են, այլ՝ պետություն են կառուցել, իսկ ինքը իր վարչապետության մեկ տարվա ընթացքում այնքան խորը, այնքան շատ եւ լուրջ խոստումներում է խաբել, որ դրանք եկել-ծածկել են մինչ այդ խաբածները, մոռացել է, որ իրեն վարչապետ են կարգել ոչ թե ցուցադրաբար կուկուռուզ ուտելու/մեկ է, կերածդ կուկուռուզ է, որքան էլ բակունցավարի սիմինդրի կոչես/, այլ՝ մարդկանց հավատը վերականգնելու համար, խնդիրները լուծելու համար, երկրի անվտանգությունը ավելի անվտանգ դարձնելու համար, տնտեսությունը կարգին աշխատեցնելու համար, եւ ոչ թե եղած-չեղածը վարի տալու, բանակցային գործընթացի հերն անիծելու, աշխատատեղերը կրճատելու, կարմիր գծերը շատացնելու տեսանկարահանող սարքերը բազմացնելու, պարգեւատրումների թվերը աստղաբաշխական դարձնելու, մայրաքաղաքը կեղտի մեջ թաղելու եւ այլ բաների համար։

Մի առիթով ասել եմ, կրկնեմ, էդ ասածդ որդնած բրինձը, պրոտեզը, ընտրակաշառքը փայլուն աշխատեցին 2018-ի դեկտեմբերին եւ մինչ այդ անհայտ էակներ մի քանի հազար ձայն «հավաքելով» պատգամավոր-պատգամավորուհի դարձան եւ հիմա գործուղումից գործուղում են թռչում, խալիչեքն են լվանում եւ ուզում են Ստամբուլյան կոնվենցիան հորով-մորով անել։ Իսկ խաբել-թալանելու մասին չխոսես առհասարակ, միայն մեկ փաստ՝ վերջերս ծանոթներիցս մեկին , հեռավոր ծանոթ, գործի նշանակելու համար գիտե՞ս ինչ ապացույց էին ուզել՝ քեզ հետ քայլելու ապացույց, ասել էին, գոնե մի նկար չկա՞, որ հետը քայլել ես։ Անուն չուզես, չեմ ասելու, որ էդ մարդու հետ հաշվեհարդար չտեսնեք։ Էս եք ախր, հանգիստ վայելիր քո կուկուռուզը։ Եվ, ընդհանրապես, ինչ գավառամտություն է՝ ուրիշի փողերը հաշվելը, իբր դեռ նախկինները էնքան ունեն որ  «պեռաշկիից»  բացի նաեւ «ուրիշ բան էլ կարող են առնել. այդ թվում լրագրող ու ցուցարար»։ Իսկ քեզ լրագրող եղածդ ժամանակ ինչով էին առնում, առնո՞ւմ էին առհասարակ։

Ամոթ է, երկրի վարչապետը իր հասարակության մասին իրավունք չունի այսպես խոսել, էս ի՞նչ խորը ատելություն է, դու ոչ երկիրն ես սիրում, ոչ էլ քո հպարտներին ես հարգում։ Եվս միայն մեկ հարց տամ՝ իսկ դու քեզ հետ քայլողներին ի՞նչ փողերով առար, ո՞ւմ գումարներով պեռաշկի կերցրիր, ո՞ւմ փողերով հանեցիր գցեցիր փողոցները։ Ասա, ո՞ւմ, ո՞ր հիմանդրամների, որ փոքրամասնությունների, որ աշխահաքաղաքական կենտրոնների, ասա, թող մարդիկ իմանան։ Խոսքիդ վերջում էլ ասում ես․«Բայց դե մենք սահմամափակված ենք օրենքով եւ արդյունավետ ինստիտուտների չգոյությամբ: Նաեւ այս հարցերը կլուծվեն անպայման՝ օրենքի եւ իրավունքի հիման վրա»: Այ, էստեղ ավելի քան տեղին է հայտնի զարմանքը՝ յա՜, իրո՞ք, օրենքով եք սահմանափակվա՞ծ, իսկ դուք այսօր բանտերում եւ հիմար դատական գործընթացներում մարդկանց քաշքշում, ճնշում եւ գործեր եք կարում օրենքո՞վ, օրինակա՞ն ճանապարհով։

Հարցս հռետորական է,  բայց, ունեմ հիմքեր այս հռետորական հարցերը հնչեցնելու։ Ես անձնական համոզմունք ունեմ, որ այստեղ եւս խաբում ես։ Ինչ վերաբերում է նշածդ «արդյունավետ ինստիտուտների չգոյությանը», պարզ է, որ հակառական է՝ այդ ինստիտուտների արդյունավետ, օրենքին համահունչ գործունեությունն է, որ քեզ ափերից հանում է, հունից հանում։ Դրա համար էլ դատարանները շրջափակելու կոչ արեցիր, դատավոր Գրիգորյանի հետ այսպես վարվեցիր։ Ի՞նչ ասեմ, Նիկոլ Փաշինյան, ես քեզ երբեք չեմ հավատացել, երբեք, ոչ լրագրող աշխատածդ տարիներին, ոչ պատգամավորական եւ ոչ էլ այսօր, ես քեզնից հիասթափվածների մեջ չկամ, միշտ էլ ունեցել եմ իմ կարծիքը եւ այն չի փոխվել։

Հ․Գ․ Ուղղաթիռի եւ որդնած բրնձի թեմաներից մի քիչ հեռացիր եւ նայիր Երեւանի վիճակին, նայիր թե ոնց է կեղտի մեջ կորել,  շուտով ոչ միայն բրինձը, մայրաքաղաքի պատերն էլ կորդնեն, եթե քո նշանակած ապաշնորհ քաղաքապետին չուղարկես հորանց տուն, եթե քո նշանակած «Իմ քայլ»-ի ավագանին չցրես, հակառակ դեպքում որդերը կուտեն քաղաքը, ուղղաթիռը, կուկուռուզը, որը դու բակունցավարի սիմինդրի ես ասում»։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ