23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Փորձաքննության ընթացքում էլ ավելի է վատթարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը. փաստաբան

Մանվել Գրիգորյանի նկատմամբ նշանակված միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննության կատարման նպատակով  ձևավորված հանձնաժողովի անդամները հուլիսի 25–ին այցելել են «Նաիրի» ԲԿ–ում բուժում ստացող Մանվել Գրիգորյանին։ Այս մասին այսօր՝ հուլիսի 30–ին դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։ Նա նշեց, որ ինքը ևս ներկա է գտնվել փորձաքննության իրականացմանը։

«Այդ փորձաքննության անհրաժեշտությունն ի սկզբանե բացակայում էր, սա սադիզմ է, քանի որ առանց փորձաքննություն նշանակելու էլ ակնհայտ էր, որ մեր պաշտպանյալը գտնվում է տարբերակված մոտեցման ներքո։ Այն մեղադրյալները, որոնք նմանատիպ հիվանդություններ են ունեցել, առանց փորձաքննության նրանց նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց է ընտրվել և գտնվում են ազատության մեջ։ Այսօր, եթե փորձենք խոսել զուգահեռներից, չկա նման ծավալի հիվանդություններ ունեցող անձ»,–ասաց նա։

 Մկրտչյանի խոսքով՝ փորձաքննության ընթացքում էլ ավելի է վատթարանում Մանվել Գրիգորյանի առողջական վիճակը։

Նշենք, որ գործով նախագահող դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ՝ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի հարցով միջգերատեսչական դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել, որի կատարումը հանձնարարվել է Առողջապահության նախարարության համապատասխան մարմնին։

Հիշեցնենք, որ հունիսի 6–ին Մանվել Գրիգորյանը ծայրահեղ ծանր վիճակով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ–ից տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, իսկ օրեր անց՝ «Նաիրի» ԲԿ։

Համաձայն մեղադրական եզրակացության՝ Մանվել Գրիգորյանը ապօրինի կերպով՝ «Զենքի մասին» ՀՀ օրենքով նախատեսված սահմանափակումների շրջանցմամբ, կնոջ՝ Նազիկ Ամիրյանի, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի կերպով ձեռք են բերել, փոխադրել եւ իրենց պատկանող երեք տներում ապօրինի կերպով պահել հրազեն, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր, ինչպես նաեւ կատարել է տարբեր տեսակի հափշտակություններ։

Նա մեղադրվում է 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմի եւ դրան հաջորդած օրերին Արցախի Հանրապետության սահմանների պաշտպանությունն իրականացնող զինվորականների եւ կամավորների կարիքները հոգալու նպատակով հատկացված գույքը յուրացնելու մեջ։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ