Մոսկվա-Երևան ինքնաթիռը «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը, ուղևորները վթարային ելքով տարհանվել են
Nordwind ավիաընկերության Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 ինքնաթիռը Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում դադարեցրել է թռիչքը՝ ինքնաթիռի սրահում տարածված ծխի և հոտի պատճառով:
«Ինքնաթիռի անձնակազմը դադարեցրել է թռիչքը և թռիչքուղին ազատելուց ու շարժիչներն անջատելուց հետո վթարային ելքերով տարհանել է ուղևորներին»,-հայտնել են ավիաընկերությունից:
Boeing 737 ինքնաթիռում գտնվել է 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
ՌԴ ԱԻՆ տվյալներով՝ ինքնաթիռում գտնվել է 187 մարդ, որոնցից 8-ը տուժել են, 2-ը՝ հոսպիտալացվել: