Հունաստանում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել
Հունաստանի ծովափնյա հատվածում տեղի է ունեցել 6.4 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հաղորդում է Интерфакс-ը:
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվում է Ալեքսանդրուպոլիսից 77 կմ հարավ-արևմուտք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տուժածների և փլուզումների մասին ոչինչ չի հաղորդվում: