03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Գոնե տուրիստների համար արեք, ամո՛թ է». բաց նամակ Կոտայքի մարզպետին

Ճարտարապետ, պատմաբան Սերգո Տոնոյանը գրում է. «Բաց նամակ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին. էտալոնային մարզի մեծարգո պարոն մարզպետ, մարզկենտրոն Հրազդանում` ձեր աշխատասենյակում նստած, արդյոք տեղյա՞կ եք ոչ միայն ձեր մարզի, այլ ամբողջ հանրապետության ամենաշատ այցելուներ ապահովող Գառնի գյուղի տրանսպորտի խնդրին։ Լուսաբանեմ, որովհետև ծանոթ լինելու պարագայում, հատկապես վերջին ողբերգական իրադարձություններից հետո, արդեն իսկ ձեռնամուխ եղած կլինեիք խնդրի լուծմանը։ Այնինչ.

Լուսանկարում Գառնի տուրիստական կենտրոն և գյուղ մեկնող ավտոբուսն է՝ «Պազիկ»։ Երևանից Գառնի առաջին տրանսպորտը շարժվում է 9:30, ավտոպարկը համալրված է «Գազել», «Պազիկ» մակնիշի տրանսպորտային միջոցներով (կարծում եմ՝ ավելորդ է նշել դրանց արտադրման տարեթվերը, կամ նկարագրել տեխնիկական վիճակը)։ Աշխատանքի բերումով ամեն օր ես էլ եմ մեկնում Երևանից Գառնի, և նկատում հետևյալ իրողությունները.
ա) մշտապես տրանսպորտը նախատեսածից շուրջ երկու անգամ ավել ուղևոր է տեղափոխում,
բ) Ողջաբերդ գյուղի հատվածում (վստահ եմ՝ բոլորին է հայտնի այդ տեղանքի սողանքային խնդիրները և ճանապարհի վիճակը) թե՛ տրանսպորտային միջոցի տեխնիկական վիճակը, թե՛ ուղևորների քանակը, և, բնականաբար, ինչպես նշեցի՝ ճանապարհի աղետալի վիճակը պարարտ հող են սարսափելի ելքով մի վթարի համար,
գ) անխտիր, ամեն օր հայաստանցիներիս հետ միասին գյուղ են մեկնում տուրիստներ։ Դժվար թե վերոնկարագրածը մենք մատուցում ենք էքստրեմալ տուրիզմի շրջանակում:

Ուստի, օր առաջ լուծե՛ք այս խնդիրը։ Միամիտ է պետք լինել չհասկանալու համար, որ մի օր էլ այս կողմից է լսվելու ողբերգության ձայնը։ Գուցե շատ կոպիտ հնչի ասածս, բայց գիտեմ, որ այսպիսի պահանջը շատ մեծ ճոխություն է ՀՀ հպարտ քաղաքացիների համար, բայց գոնե տուրիստների համար արեք, իսկապես, ամոթ է»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ