08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս այլընտրանք չեն դարձել ռուս զբոսաշրջիկների համար

Ռուսաստանից Վրաստան թռիչքների կասեցումից, ինչպես նաև տուրիստական փաթեթների վաճառքը դադարեցնելուց հետո՝ դեպի Վրաստան տոմսերի գինն աճել է մոտ 13 տոկոսով: Այդ մասին լրագրողներին հայտնել է «Biletix» ագրեգատորի գլխավոր տնօրեն Իգոր Կոնստանտինովը:

 

Ինչպես հայտնում է «Интерфакс»-ը՝ «Aviasales»-ի PR տնօրեն Յանիս Դզենիսն իր հերթին նշել է, որ սպասարկման մասնագետները չեն նկատում այլ երկրների տարածքով դեպի Վրաստան տոմսերի ամրագրումների ավելացում:

Դզենիսն ավելացրել  է՝ «Aviasales»-ի փորձագետները կանխատեսում էին, որ զբոսաշրջիկները Վրաստանի փոխարեն կընտրեն Ադրբեջանի և Հայաստանի ուղղությունները:

«Մենք սպասում էինք, որ ռուսները կնախընտրեն Ադրբեջանն ու Հայաստանը, սակայն մինչ օրս զբոսաշրջիկները չեն օգտագործել այդ երկրները՝ որպես հանգստի այլընտրանքային տարբերակ», – ասել է նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ