08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ու միշտ կղողանջեն զանգերը՝ իբրեւ Արարման եւ Հավերժության խորհրդանիշ

Դարեր ի վեր Հայոց աշխարհում Ավետիսն ու գույժը, Ծնունդն ու մահը զանգի ղողանջերով են ուղեկցվել: Զանգ Սկզբի եւ զանգ Ավարտի:

Ասել է՝ թե Զանգի մեջ խորհուրդ կա, մաքառում կա, նպատակ ու ճանապարհ կա: Ու պատահական չէ, որ ուսումնական հաստատություններում ավարտի եւ նոր կյանքի սկիզբն էլ Զանգի ղողանջներով է ուղեկցվում:

 2014թ. մայիսի 23-ին զանգը հնչելու է  25 հազար 12-րդ դասարանցու համար: Այս տարի 9-րդ դասարանն ավարտում է 30 հազար աշակերտ:

Բնականաբար նրանց ընտրած ճանապարհները տարբեր են լինելու, յուրաքանչյուր ոք ինքնուրույն է կերտելու իր ապագան:

Henaran.am-ը շնորհավորում է բոլոր շրջանավարտներին, մաղթում՝ որ երբեք չխոտորվեն ուղիղ ճանապարհից, երբեք չհոգնեն պայքարից ու հաստատ այդ ժամանակ հայոց աշխարհում միշտ կղողանջեն Զանգերը՝ իբրեւ Արարման, Հաղթանակի, Հավերժության խորհրդանիշ:

Բարի երթ Ձեզ, սիրելի շրջանավարտներ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ