08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Քառյակը մեկը մյուսից քաշվեց. ՀՀ վարչապետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանը  ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում մեկնաբանելով  ոչ իշխանական ուժերի կողմից լ կառավարության ծրագրի քվեարկությանը բոյոկոտելը՝ ասաց, որ նրանք ուղղակի չեն ցանկացել ոչ ասել կառավարության ծրագրին, եւ նաեւ չէին կարող ասել այո: “Երեւի մեկը մյուսից քաշվում են: Մտածել են, որ կասեն դավաճան են եւ այլն”,- ասաց նա:

Ի դեպ վարչապետը նշեց, որ դա բոյկոտ չէր, պարզապես չեն մասնակցել քվեարկությանը:

“Դա բոյկոտ չէր, բոյկոտն այլ կատեգորիա է”,- ասաց վարչապետը՝ չհամաձայնելով նաեւ այն դիտարկման հետ, թե կառավարության ծրագիրը սուր քննադատության է ենթարկվել ոչ իշխանական ուժերի կողմից:

Հարցին, թե միմյանցից քաշվելը նշանակու՞մ է, որ քառյակում խնդիրներ կան, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. “Չգիտեմ, ես չեմ ցանկանում, որ խնդիրներ լինեն: Թող հանգիստ աշխատեն”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ