06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Աճուրդի կդրվեն Շառլ Ազնավուրի սիրային նամակները

Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի՝ Կլոդ Մեսսիա անունով աղջկան հասցեագրված սիրային նամակները հունիսի 28-ին աճուրդի կդրվեն, հաղորդում է Le Figaro պարբերականը:

Շանսոնյեն 6 տարի շարունակ նամակներ է գրել 20-ամյա Կլոդին, որին հանդիպել է 1958 թվականին և սիրահարվել: Այդ ժամանակ ինքը՝ Ազնավուրը, 34 տարեկան էր: Նրա նամակներն իր լավագույն սիրային երգերի տողերն են հիշեցնում:

Այս նամակաշարից պահպանվել է 42 ձեռագիր նամակ, 9 բացիկ և 9 հեռագիր: Ընդհանուր առմամբ 118 էջից բաղկացած նամակագրության արժեքը 30 000 – 40 000 եվրո է գնահատվում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ