23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Զինվորական «պալիգոնից» հրազենային վնասվածքով հիվանդանոց է տեղափոխվել 19–ամյա զինվորի դի. մանրամասներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 13:20-ի սահմաններում հրազենային վնասվածքով մահացած վիճակում Արմավիրի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը ՝վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ, արդարադատության գնդապետ Սամվել Տոնոյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Հրազդան քաղաքի բնակիչ, 19-ամյա Հայկ Ալավերդյանն է, ով հրազենային վնասվածք է ստացել կզակի մասում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Արմավիրի մարզի՝ ժողովրդին հայտնի զինվորական պալիգոնից և նա ժամկետային զինծառայող էր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ