29 Սեպտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը խոսել են հավաքականի նոր մարզչի մասին

Հայաստանի հավաքականը ընկերական հանդիպումներից առաջ այսօր անցկացրել է առաջին մարզումը:

Մարզումից հետո լրագրողների հետ զրուցել են հավաքականի ֆուտբոլիստներ Հենրիխ Մխիթարյանը և Յուրա Մովսիսյանը:

-Աշխարհի առաջնությունում որո՞նք են ֆավորիտ հավաքականները:

-Մխիթարյան. Ոչ մի հավաքականի չեմ երկրպագելու: Ֆուտբոլն անկանխատեսելի է, և ցանկացած հավաքական կարող է հաղթել:

-Մովսիսյան. Հենրիխն ասաց իմ տեղը (ժպտում է): Որևէ հավաքական չեմ կարող առանձնացնել:

-Նոր գլխավոր մարզչի մասին ի՞նչ կասեք:

-Մխիթարյան. Լավ տպավորություն ստացանք ինչպես մարզումից, այնպես էլ մարզումից առաջ կայացած խոսակցությունից: Պետք է օգնենք մարզչին, մարզիչն էլ մեզ օգնի, և հասնենք արդյունքի:

-Մովսիսյան. Նույնը:

-Որքանո՞վ է Բեռնար Շալանդը ծանոթ Ձեզ եւ ինչ տպավորություն է թողել:

-Մխիթարյան. Շատ էի լսել Շալանդի մասին: Նա շատ լավ տպավորություն թողեց, և բոլորս բարձր տրամադրությամբ ենք մարզվում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ