17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Կմնաք լուսանցքում /վիդեո/

՛՛Մենք հավաքվել ենք, որպեսզի քննարկենք մեր հասարակության համար շատ կարևոր ծրագիր՝ Կառավարության ծրագիր,որից կախված է մեր հասարակության, մեր երեխաների, մեր ընտանիքների ապագան, բայց չենք հավաքվել այստեղ զազրախոսելու՛՛,-այսօր Կառավարության ծրագրի վերաբերյալ իր ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Նրա խոսքով՝ բոլորը պետք է գիտակցեն, որ ԱԺ-ն ՀՀ-ի գլխավոր քաղաքական ամբիոնն է, և պատգամավորների ու գործադիր նպատակն իրար վիրավորելը չպիտի լինի: ՛՛Եթե մեր նպատակն իրար վիրավորելն է, ապա դա որևէ տեղ չտանող ճանապարհ է: Եթե մեր նպատակը ավելի բարձր հայհոյանքներ տալն է, ապա դա խոսում է պլինտուզից ցածր մակարդակի մասին նրանց, ովքեր դրա մասին էին խոսում:

Լավ ինչքա՞ն կարելի է նույն բանն ասել: Եթե ձեզ թվում է՝ նույն անհեթեթությունը 20 անգամ կրկնելուց հետո ձեր ժողովրդականությունն ու հարգանքը ավելանալու են, չարաչար սխալվում եք: Ժողովուրդը մեզնից սպասում է կոնկրետ գործ՛՛,-նկատեց Շարմազանովը:

Վերջինիս խոսքով՝ բարձր բառերով ժողովրդի մատից փուշ չեն հանում, և այսօր պետք է քննարկել քաղաքական շեշտադրումերով ծրագր առաջնահերթությունները: ՛՛Մենք ականջալուր ենք, ի տարբերություն ձեզ, ականջալուր ենք առողջ և ողջամիտ ծրագրերին, ոչ թե Գյուլնազ տատի հեքիաթներին՛՛: Նա ողջունեց այն ընդդիմադիրներին, ովքեր այստեղ կառուցողական առաջարկներ են արել ու նկատել են նոր Կառավարության արձանագրած հաջողությունները: ՛՛Բայց մենք այստեղ չենք հավաքվել իրար վարկաբեկելու: Դուք պետք է գիտակցեք, որ ապակե տան մեջ ապրողը չպետք է մեր վրա քար նետի, եթե բռունցք եք ուղղում մեր դեմ, ախր բռունցք էլ պետք է ստանաք՛՛,-շեշտեց ԱԺ փոխնախագահը:

Նա ևս մեկ անգամ հայատարարեց, որ այս Կառավարության ծրագիրն իրատեսական է, և անդրադարձ կա բոլոր ոլորոտներին: ՛՛Ես սպասում էի, որ այստեղ ընդդիմության իմ գործընկերները կներկայացնեն կոնկրետ առաջարկներ, բայց մի մասն ասում է՝ ինչ ուզում եք արեք, մենք ձեզ հետ չենք համագործակցելու, մյուս մասն էլ Գյուլնազ տատի հեքիաթներ է պատմում, է մի համագործակցեք, մե՞զ եք վատություն անում, թե՞ ժողովրդին, ձեզ եք վատություն անում՛՛: Շարմազանովի խոսքով՝ քաղաքական նման պահվածքը խոսում է փաստերի բացակայության մասին: ՛՛Խոսում է, որ ձեր տեղը քաղաքական դաշտը չէ՛՛,-եզրափակեց նա:

Մանրամասները՝ տեսանյութում՝ քիչ անց:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ