23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բացառվում է՝ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը. Վանեցյան

Ազգային ժողովն այսօր քննարկեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը, որը ԱԺ-ին ներկայացրեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա ներկայացմամբ, համաձայնագրի հիմնական նպատակներն են ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության հետագա զարգացումը, տեղեկատվական ոլորտում սպառնալիքներին հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեությունների հակազդեցությունը, փոխադարձ աջակցությունը, համագործակցությունը, փորձի փոխանակում, կադրերի պատրաստում։

Հայաստանի բյուջեից համակարգի ներդրման և տեխնոլոգիաներով ապահովման համար որոշակի գումար կտրամադրվի։ Վանեցյանը, սակայն, չասաց գումարի չափը՝ դա համարելով պետական գաղտնիք։

Պատասխանելով պատգամավորների հարցերին՝ Վանեցյանն ասաց, որ համակարգը գործելու է ՀԱՊԿ անդամ երկրների միջև տեղեկատվությունը փոխանցվելու է ըստ նպատակահարմարության։

«Կան համապատասխան պետական կառույցներ, որոնք որոշելու են՝ արդյոք նպատակահարմա՞ր է, որ տեղեկատվությունը փոխանցվի երկրորդ կամ երրորդ երկրին, թե՞ ոչ։ Նույն տրամաբանությամբ որոշվելու է նաև ՀԱՊԿ անդամ երկրների միջև։ Այս համաձայնագրում կան պայմաններ, չափորոշիչներ, որը պետությունը հաշվի է առնելու և բացառվում է, որ ունենանք որևէ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա փակ համակարգ է, որը վերաբերում է միայն ՀԱՊԿ-ին, մեր երկրի ներքին հարցերին վերաբերող որևէ տեղեկատվություն չի փոխանցվելու», – հայտարարեց Վանեցյանը՝ ընդգծելով, որ այս համաձայնագիրը պարզապես դյուրացնելու է ՀԱՊԿ-ի ներսում աշխատանքը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ