Գրողը ընդդեմ Սահմանադրության /վիդեո/
Այսօր Հենարան ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ գրող Հովհաննես Աղաջանյանը անդրադարձավ իր “Հեղափոխությունների դարը” վեպին, որը սերտորեն առնչվում է սահմանադրական բարեփոխումներին:
“Վեպի հիմնական գաղափարն այն է, որ քաղաքական կուսակցությունների անհրաժեշտության հին ավանդույթը պատրանք է, խաբուսիկ մշուշ, և կուսակցությունների դերը հասարակության կյանքում պետք է գոնե սահմանափակել”,- ասաց Աղաջանյանը: Նա ասաց, որ իր գիրքն ու գրավոր առաջարկությունները արդեն ուղարկել է Սահմանադրական դատարան, որտեղից պատասխան նամակ է ստացել, թե իրեն կհրավիրեն պարզաբանումների և քննարկումների համար:
Աղաջանյանի փոխանցմամբ . “Ինձ թվում է, որ Սահմանադրական դատարանը պիտի գա այն համոզմունքին, որ հանրաքվեի մեջ, որպես տարբերակ, կարելի է ներառել նաև իմ առաջարկները”: Գրողը առաջարկում է խորհրդարանի 131 պատգամավորական մանդատները բաշխել մեծամասնական՝ 71, համամասնական՝ 60 մանդատ հարաբերությամբ, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դարձնել ընտրովի և ոչ թե նշանակովի, կուսակցություններին մեծամասնական ընտրությամբ որևէ իրավունք չվերապահել՝ ոչ իրենց կուսակցության անդամի, ոչ էլ որևէ այլ անձի համար:
Մանրամասները` Henaran.am-ի տեսանյութում: