05 Սեպտեմբերի, Saturday, 2026
KFC

ԱԺ նիստի հեռարձակումը վերականգնվել է

Ազգային ժողովի նիստում, երբ քննարկվում էր ԿԲ նախագահի պաշտոնում գործող նախագահ Արթուր Ջավադյանի թեկնածությունը, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նախքան հարցը հնչեցնելը տեղեկացրեց, որ հերթական անգամ խաթարվել է online հեռարձակումը: ”Հանրությունը հնարավորություն չունի հետևելու նիստին, ի դեպ, նախորդները չեն վերականգնվում՛՛,-ասաց նա:

Նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն արձագանքեց, որ իրենց հենց նոր զեկուցեցին այդ մասին: ՛՛Տեխնիկական պատճառով հերռարձակումն ընդհատվել է: Աշխատանքներն ընթանում են, կվերականգնեն՛՛,-նշեց նա: 

Մի քանի րոպե հետո Շարմազանովը տեղեկացրեց, որ հեռարձակումն արդեն վերականգնվել է:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ