16 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Եզդիները դիմել են Գագիկ Ծառուկյանին

Մեծարգո պարոն Ծառուկյան, Դուք հայ ժողովրդի այն  զավակներից եք, ով միշտ հատուկ հարգանքով է վերաբերվել Հայաստանում ապրող եզդիներին: Հայ եւ եզդի ժողովուրդները կողք կողքի կանգնած են եղել պատմական ամենադժվարին պահերին: Եզդիներն իրենց համեստ ներդրումն են ունեցել նաեւ Հայաստանի երրորդ հանրապետության կայացման գործում: Քանակով ամենամեծ ազգային փոքրամասնությունը լինելով հանդերձ, այնուամենայնիվ, ազգությամբ ոչ մի եզդի մինչ օրս ներկայացված չի եղել նորանկախ Հայաստանի որեւէ գումարման Ազգային Ժողովում: Առաջին կուսակցությունը, որը հաշվի առնելով եզդիների շահերը եւ իր ցուցակում ընդգրկեց նաեւ ազգային փոքրամասնության ներկայացուցչի, դա ձեր ղեկավարած “Բարգավաճ Հայաստան” կուսակցությունն էր:

Մեր ազգի ներկայացուցիչներ  Ռուստամ Մախմուդյանը եւ Օվչի Ամոյանը   ընդգրկված են Բարգավաճ Հայաստան կուսակցության համամասնական ցուցակում: 

Եվ քանի որ հիմա կա հնարավորություն Ձեր ղեկավարած կուսակցության ցուցակով ԱԺ-ում ունենալ ազգությամբ եզդի պատգամավոր` մենք, Հայաստանի եզդիական համայնքի հազարավոր ներկայացուցիչներս, Ձեզ ենք դիմում խնդրանքով ու մեծ ակնկալիքով, որ այս անգամ մեր համայնքը հուսախաբ չի լինի, ու Ձեր օգնությամբ մենք վերջապես Ազգային Ժողովում կունենանք մեր ազգի ներկայացուցչին: 

Հարգելի պարոն Ծառուկյան, մենք հավատում ենք Ձեր խոստմանն ու իմաստուն որոշմանը, քանի որ Դուք այն բացառիկ քաղաքական գործիչն եք, ով բազմիցս հայտարարել է, որ կապ չունի, թե մարդը որտեղից է, ինչ ծագում ունի, կարեւորը, որ լինի բանիմաց, նվիրված ու լավ անձնավորություն: 

Մենք հավատում ենք Ձեզ, Ձեր խոսքին ու գործին: Ամենեւին չենք փորձում միջամտել Ձեր ղեկավարած քաղաքական ուժի ներքին գործերին, այլ ներկայացնում ենք այս հարցի վերաբերյալ մեր համայնքի տեսակետը:

 

Հայտարարությանը միանում են 

 

“Եզդիների համախմբում” հասարակական կազմակերպություն

“Միդիա-Շանգալ” եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպություն

“Հայաստանի եզդի երիտասարդներ” հասարակական կազմակերպություն

“Սինջար եզդիների ազգային միավորում” հասարակական կազմակերպություն

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ