05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանը հստակ պայման է դրել Ստեփանակերտի առջեւ: Ո՞վ է խանգարում վարչապետին

Մամուլում տեղեկություններ են հրապարակվում, թե Արցախի նախագահ Բակո Սահակյանն իր մոտ է հրավիրել Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանին և առաջարկել ազատման դիմում գրել,իր առաջարկությունը հիմնավերելով, թե դա Հայաստանի իշխանության կողմից բարձրացված պահանջ է:

Նման պահանջ Արցախի նախագահի առջև թերևս դրվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից, հաշվի առնելով, որ վերջին շրջանում Բալասանյանը մի շարք հարցերում չէր թաքցնում իր ընդգծված անհամաձայնությունը ՀՀ հեղափոխական իշխանություններին: 

«Հայելիին» հայտնի է դարձել նաև, որ վերոնշյալ պահանջը Բակո Սահակյանին Նիկոլ Փաշինյանը փոխանցել  է Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի միջոցով:Փաշինյանն ասել է, որ եթե Բակո Սահակյան ուզում է  իրենց միջև հարաբերությունները կարգավորվեն,ապա պետք է շտապ ազատի Վիտալի Բալասանյանին:

Նկատենք, որ տեղեկություններ են շրջանառվում, որ ՀՀ կառավարությունը հրաժարվում է ֆինանսական աջակցություն տրամադրել Արցախին: 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ