26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խաբեություն է, որ 130 հազար մարդ սև ցուցակում չէ … Հակառակ դեպքում ժողովուրդն իրենց կուղեցի բանտ. պատգամավոր

«Ինչպե՞ս պետք է տնտեսության զարգացում ակնկալել այն դեպքում, երբ տնտեսության իրական հատվածում ներդրումներ չկան: Հետևաբար, քանի որ արտաքին ներդրումներ չեն սպասվում այն պարզ պատճառով, որ երկում հեղափոխություն է տեղի ունեցել և ներդրումները սպասումի մեջ են, հարց է առաջանում արդյոք ներքին ռեզերվները ճիշտ և արդյունավետ են օգտագործվում: Հատկապես ԿԲ-ի կողմից բանկային համակարգը կարգավորվում է այնպես, որպեսզի ներդրումներ ներգրավվեն տնտեսության մեջ: Կարծում եմ՝ այս հարցերի պատասխանը բացասական է»,- հայտարարեց Ազգայիին ժողովում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։

Բագրատյանը նշեց, որ խաբեություն կա այն հայտարարության մեջ, թե 130 հազար մարդ այլևս բանկերի սև ցուցակում չէ. «Կառավարությանը զեկուցել են, որ այլևս 130 հազար մարդ սև ցուցակում չէ, բայց մենք այդ թիվը չենք տեսնում, և հարց է առաջանում՝ արդյո՞ք այդպես է: Ես կարծում եմ՝ այստեղ խաբեություն կա, ճիշտ թիվը ներկայացված չէ, քանի որ, երբ մեր շրջապատում հարցնեք, չենք գտնում որևէ գյուղացու, որն այլևս սև ցուցակում չէ, հետևաբար՝ պետք է առաջարկենք ԿԲ նախագահին այս հարցի պատասխանը տալ»,- ասաց Բագրատյանը։

Սերգեյ Բագրատյանը կասկածի տակ է առնում ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի հայտարարությունը, թե 6,1 տոկոս տնտեսական աճ է սպասվում:

«Ինչո՞ւ ներդրումային միջավայր չի ձեւավորվում: Ինչո՞ւ է գնաճը 2 տոկոսով բարձրացել, բայց գնողունակությունը չի աճել: Կենտրոնական բանկը պետք է այնպիսի քաղաքականություն ընտր, որ ժողովրդին տանի բանկ, հակառա պարագայում ժողովուրդը իրենց կտանի բանտ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ