02 Մայիսի, Ուրբաթ, 2025
KFC

Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատ արձակած, նրա գործով վարույթը կասեցնելու մասին որոշում կայացրած և այն Սահմանադրական դատարան (ՍԴ) ուղարկած դատավոր Դավիթ Գրիգորյանը ՍԴ-ից հետ է վերցրել գործի նյութերը՝ պատճենահանելու և Վերաքննիչ դատարան ուղարկելու համար։ Այդ մասին «Ազատության»-ը փոխանցել են դատավոր Գրիգորյանի գրասենյակից։

Դատավորի քարտուղար Գոռ Վարդանյանի խոսքով՝ գործի նյութերն այժմ պատճենահանվում են։

Թե՛ Գլխավոր դատախազությունը, թե՛ Մարտի 1-ի զոհերի իրավահաջորդների ներկայացուցիչը Վերաքննիչ դատարանում բողոքարկել են Քոչարյանին կալանքից ազատ արձակելու և քրեական գործը կասեցնելու մասին որոշումները։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ