19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

”Հետաքրքիր կլինի հանդիպել Գերմանիայի հավաքականի հետ”.Մաուրո Գեւգեւոզյան

Պերուական ”Ալիանսա Լիմայի” հարձակվող Մաուրո Գեւգեւոզյանը, ով հրավիրվել է Հայաստանի հավաքականի առաջիկա ընկերական հանդիպումներին, ակումբի պաշտոնական կայքի հետ զրույցում խոսել է հավաքականից ստացած հրավերի մասին:

”Հայաստանի հավաքականի կողմից հրավերը ոչ միայն իմ անձնական հաջողության արդյունքն է, այլեւ թիմային լավ աշխատանքի: Չգիտեմ՝ արդյոք սա իմ կարիերայի լավագույն պահն է, բայց ես վայելելու եմ այն: Հետաքրքիր հանդիպումներ կլինեն Գերմանիայի եւ Ալժիրի դեմ:

Ամենաերջանիկը պապս կլիներ, ով միշտ ինձ հետեւում է երկնքից”,- նշել է Գեւգեւոզյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մայիսի 31-ին հանդիպելու է Ալժիրի, իսկ հունիսի 6-ին՝ Գերմանիայի հավաքականների հետ:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ