Դպրոցական երեխան ինքն իրենից ալերգիա ունի
Բրիտանիայում 7 տարեկան տղա երեխայի մոտ հազվադեպ հանդիպող հիվանդություն է հայտնաբերվել: Ջունիորը ալերգիա ունի գրեթե ամեն ինչից` կենդանիներից, ուտելիքից, խոտից, փոշուց եւ անգամ սեփական մարմնից:
Մի անգամ երեխայի ուսուցչուհին զանգել է նրա մորը` Պաուլային եւ ասել, որ տղան դասի ժամանակ սկսել է խաղալ իր իսկ մազերի հետ, ապա կարմրել է ու սկսել ուռել:
“Ջունիորը խաղացել էր իր մազերի հետ, ապա ձեռք տվել այտին, ինչից նրա մոտ ալերգիա էր սկսվել: Մենք երկար ժամանակ չէինք հասկանում, թե որն է խնդիրը, սակայն բժիշկը մեզ ասաց, որ երեխան ինքն իր մարմնից էլ ալերգիա ունի, նրա մոտ ալերգիկ ռեակցիա է առաջացրել մազերի հետ խաղալը”,- ասել է երեխայի մայրը:
Այդ դեպքից հետո տղայի մազերը շատ կարճ կտրում են եւ հետեւում, որպեսզի նա հանկարծ ձեռք չտա մարմնի տարբեր հատվածին: