22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

«Քֆուր կանեմ». ԱԺ հանձնաժողովում իրավիճակը թեժացավ. առաջարկ հնչեց հեռացնել Գորգիսյանին

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել էր Գնումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի եւ ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել:

«Մեզ փաստացի մեղադրում են, որ փորձում ենք խաթարել ՀՀ անվտանգությունը, թիրախ դարձնել առաջին դեմքերին: Մեղադրանք հնչեց, որ մտերմություն ենք արել նախկին իշխանության հետ եւ տեսել ենք, թե ինչպես են շամպայնով լոգանքներ ընդունում: Եթե որեւէ մեկն ունի նման հստակ կասկածներ, կոչ եմ անում դիմել ԱԱԾ, թող գան, մեզ ձերբակալեն, եթե մեզանից որեւէ մեկը կփորձի երբեւէ ՀՀ անվտանգությանը վնասել: Ու չկարծեք, որ դուք ավելի շատ եք պետության մասին մտծում, քան մենք:

Որ դուք 70 տոկոս եք, չի նշանակում, որ անվտանգությունը միայն դուք եք: Մի կրկնեք նախկինների սխալները: Խոսքը գնումների գումարների բացահայտման մասին է, դուք հարցը տանում եք այլ դաշտ՝ օգտվելով ՀՀ անվտանգության էմոցիոնալ տիրույթից», – ասաց Գորգիսյանը:

Նա նշեց, որ նախկինում ասում էին, բանակում ինչն արվում է գաղտնի է, չի կարելի վերահսկողություն իրականացնել. «Ապրիլյանը եկավ ապացուցելու, որ այդ ամենը սխալ էր: Բանակում արվում էին գործողություններ, որոնք եթե ժամանակին կանգնեցվեին, մենք կարող էինք ունենալ այլ արդյունքներ»:

Նա ընդգծեց, որ եթե նժարի մի կողմում դնենք շամպայնը, մյուս կողմում անվտանգությունը, իրենք բնականաբար, ընտրելու են անվտանգությունը. «Բայց մենք այստեղ որեւէ կերպ չենք առաջարկում նվազենել ՀՀ անվտանգությունը: Մենք ասում ենք, որ երբ ՀՀ-ում դեռ բաց էր այս տեղեկատվությունը, եղել են կոնկրետ թվերի ծախսեր, որոնք մոտ կես մլրդ դրամի են հասնում: Իսկ հիմա չգիտենք այդ ծախսերի չափը»:

Նրա ելույթից հետո հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն արձագանքեց. «Պաշտոնապես հայտարարում եմ, որ Դուք պոպուլիստ եք»:

Երբ Գորգիսյանն առաջարկեց սահմանափակել նրա ելույթը, քանի որ կանոնակարգից դուրս է, Պողոսյանն ասաց. «Դուք ինձ չեք կարող արգելել, որ ելույթ ունենամ: Դուք անընհատ շահարկում եք 2016-ի ապրիլը: Եթե ուզում էիք հարցը քննարկել, գոնե մեկ քննարկում կունենայիք: Իսկ ձեզ հետ դաշինքը «Քաղաքացիական պայմանագրի» ամենամութ մասն է»:

Նիստը վարող Անդրանիկ Քոչարյանը հայտարարեց, որ իր մեղքն էլ կա, որ բանավեճը թեժացավ. «Հիմա կդնեմ քվեարկության եւ կտեսնենք, թե որն է կարեւոր շամպանսկին, թե անվտանգությունը»: Նա դիմեց Գորիսյանին. «Դուք փորձեիք քննարկումը անվտանգության տիրույթից տեղափոխեն պոպուլիզմի տիրույթ»:

Քվեարկությամբ օրինագիծը մերժվեց:

Վեճը թեժացավ, միջամտեց Սասուն Միքայելյանը: Գորգիսյանն էլ ասաց, որ շարժվում է պետականության շահերով:

«Քֆուր կանեմ, որ կկասկածի»,-ասաց Գորգիսյանը, ինչից հետո Քրիստինե Պողոսյանը կոչ արեց հեռացնել նրան նիստից. 

«Էս ի՞նչ խոսելաձև ա, ի՞նչ ա նշանակում՝ քֆուր կանեմ, Դուք կարող ա՞ գիտեք փողոցում եք գտնվում կամ «Լուսավոր Հայաստանի» գրասենյակում… Այո, ընդմիջում հայտարարեք պարոն Քոչարյան, թող դուրս գա քֆուր անի, հանգստանա, հետ գա»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ