08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Սիրելի տիկի՛ն Զոհրաբյան, Ձեզ ոչ մեկը չի զրկել ձայնի իրավունքից

Ազգային ժողովում Կառավարության կողմից ներկայացված ՛՛Էներգետիկայի մասին՛՛ ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ելույթ ունեցավ՝ նախապես հայտարարելով, որ ինքը հարց ուներ Էներգետիկայի փոխնախարարին:

՛՛Սակայն ինձ թույլ չտվեցին հարց տալ, քանի որ էլեկտրոնային համակարգը չէր գրանցել, որտեղ իմ մեղավորությունը չկար՛՛,-ասաց նա:

Ապա նա խնդրեց փոխնախարարին պարզաբանում տալ, թե արդյոք իրականությանը համապատասխանում են լուրերը, որ սպասվում է էլեկտրաէներգիայի թանկացում, թե ոչ:  ՛՛Ակնկալում եմ հստակ պատասխան՝ մեկ կիլովատ ժամի դիմաց էլեկտրաէներգիայի գումարը կազմելո՞ւ է 45 դրամ՛՛:

Զոհրաբյանի հարց-ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանն արձագանքեց. ՛՛Սիրելի տիկի՛ն Զոհրաբյան, Ձեզ ոչ մեկը չի զրկել ու մտադրություն էլ չունի զրկել ձայնի իրավունքից: Ձեզ հնարավորություն տրվեց հնչեցնելու հարց՛՛:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ