22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

700.000 եվրո կառավարության նոր եւ յուրահատուկ ավտոպարկի համար /տեսանյութ/

 Կառավարությունը բնապահպանական դրամաշնորհային գումարների շնորհիվ ծառայողական մեքենաները կփոխարինի էլեկտրամոբիլներով: Այս մասին հաղորդվում է Կառավարության ֆեյսբուքյան էջում։ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամն էլեկտրամոբիլների համար տրամադրում է 700.000 եվրո։ 

«Ծրագրով մենք նախատեսում ենք 12 ավտոմեքենա՝ կախված նախարարների քանակից»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ Սակայն հնարավոր է նաև լինի մեկ այլ ծրագիր, որով էլեկտրամոբիլ կտրամադրվի նաև վարչապետին և նախագահին։

«Մեկ այլ ծրագրով հնարավոր է համալրում, որը կանդրադառնա վարչապետին, փոխվարչապետին, նաև օրինակ՝ նախագահին, որը նույնպես հետաքրքրություն է հայտնել։ Շքեղ մեքենաներ, ամեն դեպքում չեն լինելու։ Լինելու են բյուջետային, տեղաշարժվելու համար հարմարավետ մեքենաներ»,– ասում է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։ 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ