11 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Միտում եմ տեսնում, չի շնորհավորվում, եռատոն է. Սասուն Միքայելյանը դիտողություն արեց ԱԺ նախագահին /տեսանյութ/

«Հարգելի գործընկերներ, այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շոնրհավորեմ Շուշվա ազատագրման օրվա կապակցությամբ»,- ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը Ազգային ժողովում մի քանի օրինագծի քվեարկությունից հետո հայտարարեց, որ Հանրապետությունում եռատոն է: 

Միքայելյանի այս հայտարարությունից հետո ԱԺ դահլիճում հնչեցին ծափեր, և Միքայելյանը տեղից վեր կացավ՝ դահլիճից դուրս գալու համար։

«Իսկապես, շնորհավորում եմ բոլորին», – լրացրեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Միքայելյանը դեպի դուռը մոտենալու ընթացքում շնորհակալություն հայտնեց Միրզոյանին, իսկ վերջինն էլ նկատեց. «Ձեզ էլ ենք շնորհակալ, որ հիշեցրիք»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ