23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Արսեն Թորոսյանը բացում է փակագծերը

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է որոշ ուժերի կողմից իրեն ուղղված մեղադրանքներին, թե ցուցմունք է տվել ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի դեմ: Առողջապահության նախարարը  պնդում է, որ ինքը որևէ մեկի դեմ ցուցմունք չի տվել: Նախարար Թորոսյանը լրագրողների հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե արդյոք ցուցմունք է տվել  Դավիթ Սանասարյանի դեմ նշեց, որ նման բան չկա:

«Ես որևէ մեկի դեմ ցուցմունք չեմ տվել, առհասարակ ցուցմունք չեն տալիս ինչ-որ մեկի դեմ կամ կողմ: Ես տվել եմ ընդամենը ինֆորմացիա: Հազար անգամ նշել եմ, հիմա նույնպես նշում եմ, որ ցանկացած բան, ինչ ես գիտեմ հասանելի է լինելու իրավապահ մարմիններին»,-ասաց Արսեն Թորոսյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ