30 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալը փորձել է զենքո՞վ ԱԺ մուտք գործել. ‹‹Փաստինֆո››

«Փաստինֆո»-ի ստացած ահազանգի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ  Լիլիթ Մինասյանը փորձել է զենքով մուտք գործել ԱԺ, ինչը կանխվել է պետական պահպանության ծառայության աշխատակիցների կողմից։

«Փաստինֆո»-ի բանավոր հարցմանն ի պատասխան ՀՀ ԱԺ աշխատակազմի լրատվության եւ հանրության հետ կապերի վարչության պետի պաշտոնակատար Հրայր Զորյանը նախ ասաց, որ նման տեղեկատվության չի տիրապետում, հետո  փորձեց պարզել մեր տեղեկատվության աղբյուրը, ապա առաջարկեց դիմել գրավոր հարցմամբ։ Լրագրողի այն պնդումից հետո, որ ինքը բանավոր հարցմամբ է ուզում ճշտել տեղեկատվությունը՝ Զորյանը կրկնեց, որ նման տեղեկատվության չի տիրապետում։ Ապա ինքը զանգահարեց եւ հերքեց՝ ասելով, թե ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում։

ԱԺ մեր ոչ պաշտոնական աղբյուրների փոխանցմամբ՝ դեպքն արձանագրվել է ուրբաթ օրը՝ ապրիլի 19-ին։ Ինքը՝ Լ.Մինասյանն իր այդ քայլը բացատրել է  նրանով, թե փորձել է ստուգել պետական պահպանության ծառայության աշխատակիցների զգոնությունը։ Փաստորեն՝ ստուգել է ու բռնվել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ