27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայտնի է, թե ով է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի հետևում թաքնվող ձերբակալված անձը. politik.am

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի համակարգողներից մեկը կալանավորվել է։ Հարուցվել է գործ՝ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։

Նշենք, որ ՀՀ ՔՕ-ի 226-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը սահմանում է ազգային, ռասսայական կամ կրոնական թշնամանք հարուցելը, որը կատարվել է հրապարակայնորեն կամ լրատվության միջոցներ օգտագործելով։

Հիշեցնենք,որ ավելի վաղ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը հայտնել էր, որ «ֆեյքերի» դեմ վարչապետի հանձնարարականից հետո մեկ անձ՝ «Դուխով Հայաստան» «ֆեյք» էջի օգտատերը, ձերբակալվել է։

Նշված անձի կալանավորումից հետո բավական երկար ժամանակ է անցել, սակայն ԱԱԾ հրաժարվում է մանրամասններ տրամադրել հանրությանը ձերբակալված անձի մասին։ Օրերս մենք հարցում էինք ուղարկել ԱԱԾ մամուլի ծառայաությանը, սակայն մեզ այնտեղից պատասխանել էին, որ մանրամասնները կլինեն առաջիկայում։ Այս պահին դեռևս անհասկանալի է, թե ինչու՞ ԱԱԾ թաքցնում ձերբակալվածի ինքնությունը։

Politik.amին հաջողվեց պարզել՝ ով է ձերբակալված անձը։ Նրա ազգականներից մեկը, ով հասկանալի պատճառներով չցանկացավ ներկայանալ ասաց, որ ձերբակալված անձը Արմեն Աբ Ավագին է, Հայաստանի և Իրանի քաղաքացի։

Առաջին օրը ձերբակալվածի ազգականները տեղյակ չեն եղել, թե իրավապահները ինչի համար են տարել նրան, սակայն հետագայում պարզել են, որ նա է «Դուխով Հայաստան» ֆեյսբուքյան էջի համակարգողներից մեկը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ