12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Մեկնարկել է թեկնածուների առաջադրումը

Երեկվանից՝ մայիսի 4-ից սկսվել է հունիսի 8-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի համայնքներում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող թեկնածուների առաջադրումը:

Նրանք համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով փաստաթղթերը կարող են ներկայացնել մինչեւ մայիսի 9-ը, ժամը 18.00-ն: Թեկնածուների գրանցումը կկատարվի մինչեւ մայիսի 14-ը: Նախընտրական քարոզարշավը սկսվելու է մայիսի 21-ից եւ շարունակվելու է մինչեւ հունիսի 6-

 Նշենք, որ 36 համայնքում տեղի է ունենալու համայնքի ղեկավարի, 30-ում՝ ավագանու անդամների ընտրություն:

Քաղաքային համայնքներից քաղաքապետի հերթական ընտրություններ են նշանակաված Գորիսում եւ Ջերմուկում: Հիշեցնենք, որ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը արդեն հայտարարել է, որ այդ քաղաքներում ՀՀԿ-ն թեկնածու է առաջադրելու:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ