Ներողություն է խնդրում հայերից
Ֆեյսբուքի հայկական տիրույթը ալեկոծվում է մարդասպան Սաֆարովի էքստրադիցիայի եւ ներման մասին լուրից: Բազմաթիվ կազմակերպություններ ակտիվ մասնակցության կոչ են անում առաջիկայում Երեւանում անցկացվելիք բողոքի ակցիաներին: Մարդիկ իրենց խորը հիասթափությունն են հայտնում հունգարական կառավարության քայլ շուրջ: Մինչ այդ մարդասպանը հերոսացվում է հայրենքիում. մեկը մյուսին հետեւում են ադրբեջանական ԶԼՄ-ների լուրերը` նվիրված “ազգային հերոսին”, ով հոխորտում է` այսուհետ էլ հայրենիքին ծառայություններ մատուցելու խոստմամբ:
Հետաքրքիրն այն է, որ իրենք հունգարացիներն են պարսավում սեփական իշխանությանը: Բենեդեկ Զիգմոնդը, օրինակ “ամաչում է ծննդով հունգարացի լինելու համար և ներողություն է խնդրում բոլոր հայերից”:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ներման է արժանացրել ու ազատել է Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ոճրագործքնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովին: