19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Հույս ունենք` մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա. Դավութօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն հանդիպում է ունեցել Պոլսո Հայոց պատրիարք Արամ Աթեշյանի հետ, գրում է Ermenihaber.am-ը: Հանդիպումից հետո Դավութօղլուն նշել է, որ  հանդիպումն անցել է ընկերական մթնոլորտում

“Հույս ունենք, որ այս հողերում խաղաղության և հանդուրժողականության մթնոլորտը կշարունակվի և մեր մեկնած ընկերության ձեռքը միշտ պատասխան կստանա”,- ասել է Դավութօղլուն:

Դավութօղլուն, անդրադառնալով Էրդողանի ցավակցական ուղերձին, նշել է , որ ուղերձը մեծ արձագանք է գտել. “Այն քաղաքականությունը , որը մարդկային խղճի հետ հաշվի չի նստում , մնայուն ազդեցություն չի կարող ունենալ: Այս ուղերձով գրեթե բոլորի սրտերին հասանք և դրական արձագանք ստացանք: Սա երկարատև գործընթաց է: Մի վայրկյանում բոլոր ընկալումները չեն փոխվի. մի վայրկայում մարդկանց ուղեղներում բացարձակ նոր ընկալումներ չեն ձևավորվի”,-ասել է նա: 

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ