22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ապո, թերթով մուտիտներ գրելը ու երկիր կառավարելը նույն մարդու խելքի բան չի

Այսօր, #sutNikol ակցիային անդրադառնալով, բուն ստի բարեխոս Նիկոլ Փաշինյանը, չկատարված խոստումների մասին լրագրողների հարցին պատասխանելիս, հռետորական հարց է հնչեցրել՝ «Իսկ ավարտվե՞լ է ինչ-որ բան: Հիմա մենք ինչ-որ վավերագրական ֆիլմո՞ւմ ենք, որտեղ գրվել է ֆիլմի վերջ ու էկրանը մգացե՞լ է»:

Սա ասում է մարդ, ով խոստացել էր մի տարում բյուջեն աճեցնել 900 միլիոն դոլարով, այսինքն, մոտ 30%-ով պիտի աճեցներ: Տարին անցավ նա դե յուրե աճեցրեց բյուջեն 0,3%-ով, իսկ դե ֆակտո տասնյակ միլիարդների վնաս հասցրեց բյուջեին, հարյուրավոր միլիարդների վնաս հասցրեց ՀՆԱ-ին, աճեցրեց ստվերն ու կոռուպցիան: Այդ ամենը քողարկելու համար դիմեց կեղծիքների ու մանիպուլյացիաների: Մեր երկրում մեծածախ առևտուրը կտրուկ աճում է, իսկ ավտոմոբիլային բեռնափոխադրումները կտրուկ նվազում, արդյունաբերությունն աճում է, իսկ էլեկտրաէներգիայի սպառումը նվազում: Ծրագրում գրում են, որ արտահանումը պիտի դառնար ՀՆԱ-ի 45%, բայց դրա փոխարեն արտահանումը երկնիշ թվով նվազում է արձանագրում…

Նենց որ, ապո, ասեմ քեզ՝ հա ավարտվել է, ավարտվել էր դեռ մեկ տարի առաջ, երբ դու գլխիցդ մեծ ավանտյուրայի մեջ մտար ու բնականաբար տակը մնացիր, որտև թերթով մուտիտներ գրելը ու երկիր կառավարելը նույն մարդու խելքի բան չի: Իսկ էկրանի մգացնելը զուտ ժամանակի հարց է…

#the_end

 Արթուր Դանիելյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ