24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռոբերտ Քոչարյանի կալանքի երկարաձգման դեմ վերաքննիչ բողոքի քննությունը հետաձգվեց. վաղը, հնարավոր է, նա ելույթ ունենա

Վերաքննիչ քրեական դատարանում hետաձգվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը ևս երկու ամիս ժամանակով երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանական խմբի կողմից ներկայացված բողոքի քննությունը:

 

Լրագրողների հետ զրույցում Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանն ասաց, որ նիստը հետաձգվել է, այն կկայանա վաղը՝ ժամը 12։00-ին։

«Վաղը ես կշարունակեմ ու կավարտեմ բողոքս ներկայացնելը, որից հետո դեռ երեք բողոք էլ կա պաշտպանական խմբի կողմից», – ասաց Ալումյանը։

Նա նշեց, որ հետո իրենք կներկայացնեն իրենց առարկությունները դատախազության բողոքի վերաբերյալ, իսկ դատախազությունն էլ կներկայացնի իր առարկությունները։

«Որից հետո, հավանաբար, պարոն Քոչարյանը եթե լրացնելու բան ունենա, կլրացնի», – նշեց Հայկ Ալումյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ