22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վերջին մեկ տարվա ընթացքում այսքան չարություն, բացահայտ գռեհկություն չեմ տեսել, ինչքան՝ «սիրո և համերաշխության» ներքո. ազատամարտիկ

Արցախյան պատերազմի ազատամարտիկ, հետախույզ Գևորգ Գևորգյանը Henaran.am-ի հետ զրույցում խոսելով վերջերս ակտիվ քննարկման ենթարկված «Տարածքներ խաղաղության դիմաց» թեզի մասին ասաց՝  նման դիրքորոշում երբեք չի եղել նույնիսկ նախկին իշխանությունների կողմից:

Գևորգյանը դրական է գնահատում ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանի հայտարարությունը՝ «նոր պատերազմ՝ նոր տարածքների» դիմաց». «ՀՀ պաշտպանության  ոչ մի նախարար չի կարող լինել պարտվողական մտածելակերպով: Եվ սա ողջունելի է: Անկախ դրանից դա այսօր  արտահայտում է նախարար Դավիթ Տոնոյանը, վաղը կարտահայտի մեկ ուրիշը, դա ՀՀ-ի դիրքորոշումը պետք է լինի: Նախկին իշխանության օրոք որևիցե ուրիշ դիրքորոշում չի էլ եղել: Մարտական գործողությունների ընթացքը և, քաղաքական ներքին կամ արտաքին խնդիրները չեն նշանակում, որ մենք տարածքներ հանձնելու խնդիր ենք ունեցել կամ բարձրաձայնված է եղել ուրիշ օրակարգ»,-ասաց Գևորգյանը:

«Վերջին մեկ տարվա ընթացքում որևէ իշխանությանն ուղղված այսքան չարություն, անպարկեշտ պահվածքներ, բացահայտ գռեհկություն հասարակության կողմից,  չեմ տեսել՝ ինչքան հիմա է կատարվում «սիրո և համերաշխության» մթնոլորտի ներքո: Սա չի կարող հույսեր տալ, որ այս ամենը վաղը կարող է կանգ առնել»,-շեշտեց Գևորգյանը և հավելեց՝ նման մթնոլորտը չի կարող չանդրադառնալ բանակի վրա:

Դիտարկմանը, որ այս խնդիրը միշտ է եղել Գևորգյանը պատասխանեց. «Երևույթը քանի գնում է շատ ավելի է շատանում: Եթե մենք ուզում ենք կանգ լինի պետք է սկսենք այդ գործընթացը մեր տներից»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ