20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

”Անհամբերությամբ եմ սպասում տիտղոսի պաշտպանությանը”.Արթուր Աբրահամ/ֆոտո/

WBO վարկածով աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը մայիսի 3-ին մենամարտ է անցկացնելու չեռնոգորցի Նիկոլա Սեկլոցայի դեմ: Boxen.de-ն ներկայացրել է բռնցքմարտիկների մամուլի ասուլիսը:

Արթուր Աբրահամ.”Անհամբերությամբ եմ սպասում տիտղոսի պաշտպանությանն իմ քաղաքում: Շատ ուրախ եմ, որ ռինգ եմ դուրս գալիս նախորդ մենամարտից 2 ամիս անց: Նախքան կդառնամ 40 տարեկան եւ բազմոցին պառկած հեռուստացույց կդիտեմ, ցանկանում եմ Օլիմպիական ստադիոնում մենամարտել Ֆելիքս Շտուրմի հետ. դա իմ մեծ երազանքն է”:

Նիկոլա Սեկլոցան առաջին մենամարտն է անցկացնում աշխարհի չեմպիոնի դեմ.”Ուրախ եմ, որ վերջապես հնարավորություն եմ ստացել պայքարել տիտղոսի համար: Չնայած պարտվեցի Բիկեին, բայց շատ բան սովորեցի սեփական սխալներից: Մայիսի 3-ին կփորձեմ օգտագործել այդ փորձը եւ դառնալ Չեռնոգորիան ներկայացնող առաջին չեմպիոնը”: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ