20 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Յուրա Մովսիսյանի եւ Արաս Օզբիլիսի խաղի գնահատականը

Sport Express-ը գնահատել է ”Սպարտակ”-”Կուբան’‘ հանդիպման ֆուտբոլիստներին խաղը:

Հիշեցնենք, որ երեկ ”Սպարտակը” 0-2 հաշվով պարտվեց ”Կուբանին”:

”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի խաղացողներ Յուրա Մովսիսյանը եւ Արաս Օզբիլիսն արժանացել են 5 գնահատականին։

Օզբիլիս.”Լավագույնը լավի թշնամին է։ Օզբիլիսն ապացուցեց այդ ասացվածքի ճշմարտացիությունը։ Նա բաց թողեց հարվածելու պահը գոլային իրավիճակում։ Երկրորդ խաղակեսի մեկնարկում չօգտագործեց եւս մեկ հնարավորություն։ Սակայն առանց նրա վտանգավոր պահերն ընդհանրապես կորան”:

Մովսիսյան.”Նա փնտրում էր իր հնարավորությունը, սակայն այդպես էլ չգտավ։ Կարող էր հաջող իրացնել տուգանայինը, սակայն նրա հարվածից հետո գնդակը դիպավ մրցակցի ֆուտբոլիստների կազմած պատին”։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ