”Թիմը ծանր հոգեբանական վիճակում է”.Յուրա Մովսիսյան
”Կուբանից” կրած պարտությունից հետո ”Սպարտակի” եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանը խոսել է հանդիպման մասին:
”Ամեն ինչ շատ պարզ է. մենք չխփեցինք, իսկ նրանք՝ խփեցին: Ահա եւ ամբողջ տարբերությունը: Մենք բազմաթիվ գոլային պահեր ունեինք, բայց իրացնել չհաջողվեց, իսկ հետո գործեց ֆուտբոլային օրենքը. չես խփում դու, խփում են քեզ: Իհարկե, թիմը հոգեբանական ծանր վիճակում է, շատ բարդ ժամանակներ են ակումբի համար:
Մենք պետք է սկսենք ամենասկզբից, ընդ որում՝ մեզ դժվար է հոգեբանորեն վերականգնվել եւ օր օրի դա ավելի է բարդանում, բայց ակնհայտ է, որ մենք պարտավոր ենք դուրս գալ այս վիճակից»,- Մովսիսյանի խոսքերը փոխանցում է Sports.ru-ն: