15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ավշարցիները ոգեւորվեցին Սերժ Սարգսյանով

Ավշարցիները ոգեւորված են Նախագահ Սերժ Սարգսյանի անակնկալ այցից եւ ուրախ են, որ պետությունը իրենց միայնակ չի թողնում բնության արհավիրքի հետեւանքները հաղթահարելու գործում:  Այսօր “ԳեոՊրոՄայնինգ” ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան այցելելու ճանապարհին Նախագահ Սերժ Սարգսյանը մարզի Ավշար համայնքում հանդիպել է համայնքի այն գյուղացիական տնտեսությունների սեփականատերերի հետ, ում այգեգործական տարածքներն այս տարվա մարտի 30-ից ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում տեղի ունեցած ուժեղ ցրտահարությունից տուժել են:

Մարտյան ցրտահարությունն ու անսպասելի ձյունը Արարատի մարզի Ավշար գյուղում ոչնչացրել է բերքի առյուծի բաժինը: Գյուղացիներին չի փրկել անգամ այգիների ծխահարումն ու, նրանց հավաստմամբ, մեկ տարվա աշխատանքը հավասարվել է զրոյի: Գյուղում մշակվում են 130 հեկտար ծիրանի եւ 5 հեկտար խաղողի այգիներ: “Ծիրանի այգիները վնասվել են 100 տոկոսով, խաղողինը` 80”: Տվյալներն Ավշարի գյուղապետ Սուրեն Գրիգորյանինն են: Նրա խոսքով, գյուղացիների հետ միասին ձեռնարկել են բոլոր նախապատրաստական անհրաժեշտ միջոցառումները այգիները փրկելու համար, «բայց 8 աստիճան ցրտի պայմաններում հնարավոր չէր ծաղկած ծառերը փրկել»:

“Գյուղացին էլի չի հուսահատվում, ծառերն են ջրում, պարարտանյութ են տալիս, որպեսզի ծառերը գոնե հաջորդ տարի կարողանան բերք տալ”,- “Արմենպրես”-ի հետ զրույցում ասում է Գրիգորյանը` հավելելով, որ ցրտահարության վնասն աննախադեպ էր, քանի որ գյուղում բոլորն են զբաղվում հողագործությամբ:

Ավշարցի Նորիկ Հովսեփյանն էլ այս տարվա բերքից սպասելիք չունի: Յոթ հազար հեկտար խաղողի այգու 70 տոկոսը վնասված է:”Իմ հողը շատ լավն է, խաղողն էլ` բարձր որակի, բայց ցուրտը եկավ-տարավ ամեն ինչ: Չկարողացանք փրկել”,- ասում է նա:

“Բնության դեմ ո՞նց պայքարես”,- շարունակում է Գագիկ է Ղահրամանյանն ու նշում, որ նախորդ տարի 20 տոննա ծիրան է մթերել, հիմա ծառերին 10 հատիկ ծիրան էլ չի լինի: Գագիկը հավաստիացնում է, որ ցրտահարությունը թակել է բոլորի դուռն ու գյուղացիների 90 տոկոսը վնաս է կրել: Վնասին գումարվել է նաեւ բանկից վերցրած պարտքերի տոկոսները մարելու պարտավորությունն, ու գյուղացու վիճակը դարձել է անմխիթարական:

“Գրեթե բոլոր գյուղացիները բանկերում վարկեր ունեն` 1 միլիոնից մինչեւ 7-8 միլիոն դրամ: Հույս ունեինք, որ այս տարվա բերքով կկարողանանք փակել վարկերը, սակայն այս անգամ էլ բնությունը չար կատակ խաղաց”,- ասում է Գագիկ Ղահրամանյանը:

Արարատի մարզ աշխատանքային այցելության ժամանակ գյուղացիներին է հանդիպել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հանրապետության ղեկավարը դաշտում զրուցել է գյուղացիների հետ, լսել նրանց մտահոգությունները: “Մեր խնդրանքն է, որ վարկերի մարումը մեկ տարով հետաձգեն կամ սառեցնեն, որ կարողանանք վնասը փոխհատուցել ու հավելյալ պարտքեր չվերցնենք”,- Նախագահի հետ հանդիպումն է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ