”Արարատը” գլխավորեց Արկադի Չիլինգարյանը
Երեւանի ”Արարատի” պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ակումբի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արկադի Չիլինգարյանը, ով մինչ այդ կատարում էր ավագ մարզչի պարտականությունները: Չիլինգարյանին կօգնեն Ֆելիքս Հակոբյանը եւ Ալյոշա Աբրահամյանը:
Աբրահամ Խաշմանյանի հետ միասին ”Արարատի” մարզչական շտաբը լքել են նաև Աշոտ Գրիգորյանը եւ Արմեն Տոնոյանը:
Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ”Արարատը” կունենա նոր գլխավոր մարզիչ, ով, ամենայն հավանականությամբ, կլինի արտասահմանցի:
Հիշեցնենք, որ անհասկանալի պատճառբներով թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացվել էր Աբրահամ Խաշմանյանը: