20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Դիարբեքիրի վերջին հայ զույգն ամուսնացել է

Դիրբեքիրում ամուսնացել են քաղաքի վերջին հայեր`ը 87 ամյա Սըթքը (Սարգիս)  Էքենը և Բայզո Ալաթան, գրում է Ermenihaber.am-ը

Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի` արարողությունը տեղի է ունեցել Դիարբեքրիր Սուրբ Կիրակոս եկեղեցում: Զույգը եկեղեցի է բերվել զարդարված կառքով իսկ Եկեղեցու բակում նրանց դիմավորել են հայերեն և քրդերեն ժողովրդական երգերով: 

«Չէի ցանկանում առանց ամուսնանալ մահանալ: Շատ երջանիկ եմ»,-ասել է Բայզո Ալաթան: 

Դիարբեքիրի քաղաքապետ Գյուլթան Քըշանակը, ով ներկա է եղել արարողությանը, ասել է. « Մենք վկա ենք անմահ սիրո օրինակի :Բոլոր դժվարությունները սիրո ուժով հաղթահարելով` նրանք հասան այս օրվան: Երիտասարդները պետք է նրանցից օրինակ վերցնեն»:  

Ermenihaber.am

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ